ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տրամադրում է միանվագ 250,000 դրամ ֆինանսական աջակցություն Թրաֆիքինգի և շահագործման, սեռական բռնության ենթարկված անձանց։
Միջոցառման նպատակը անձի թրաֆիքինգի և շահագործման ենթարկվելու արդյունքում կրած վնասների մասնակի փոխհատուցումն է: Դրամական փոխհատուցման իրավունքը տարածվում է միայն այն անձանց վրա, ովքեր զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ են ճանաչվել: